Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ինձ թվում է` աշխարհում չկա որևէ երկրին քաղաքական կամ դիվանագիտական մեսիջ հղելու ավելի անհեթեթ եղանակ, քան այդ երկրի դրոշը վառելն է:

Կյանքում առաջին և վերջին անգամ ջահերով երթին մասնակցել եմ 2007 թվականի ապրիլի 23-ին, առաջին կուրսում: Ազատության հրապարակում միջոցառմանն իմ ներկայությունն ավարտվեց սկսվելուց 15 րոպե անց, երբ «խիզախ» դաշնակցականներն այրեցին Թուրքիայի դրոշը:

Վստահ եմ 17 տարեկանում ես չէի կարող ունենալ այդ գործողության վերաբերյալ խորը վերլուծություն ու գնահատական, բայց շատ լավ հիշում եմ անզորության ու թուլության անտանելի զգացումը այդ պահին` «իբր ի՞նչ»:

2026 թվականին Դաշնակցությունը դեռ դրոշ է վառում:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն հարգելու ավելի արժանապատիվ ու ազդեցիկ ձևեր կան»։

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյան

523