Ծանրամարտի ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին՝ ութերորդ օրը, Հայաստանի հավաքականը կունենա երկու մասնակից։
Աշխարհամասի առաջնության մեդալների համար այսօր պայքարի մեջ կմտնեն Տաթև Հակոբյանն ու Վարազդատ Լալայանը:
Այսօր՝ ապրիլի 26-ին, մեր ընտրանու կազմից առաջինը մրցահարթակ դուրս կգա կանանց +86 կգ քաշային Տաթև Հակոբյանը: Այս քաշային կարգի մրցելույթների մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով ժամը 13:00-ին:
Ավելի ուշ՝ ժամը 16:00-ին, գերծանր քաշայինների (+110 կգ) պայքարում հանդես կգա Վարազդատ Լալայանը: Հիշեցնենք, որ մեր ծանրորդների ելույթներին կարող եք հետևել Առաջին ալիքի ուղիղ եթերում։
26 Ապրիլ, 2026 10:53
364
Հայ մարզիկները 9 մեդալ են նվաճել Հունաստանում կայացած Կիոկուշին կարատեի ԵԱ-ում
12 Մայիս, 2026 00:20
Խաչատուր Խաչատրյանը ևս մեկնարկեց հաղթանակով․ ԵԱ
25 Ապրիլ, 2026 15:18
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում է
25 Ապրիլ, 2026 15:16
Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից
08 Մայիս, 2026 11:13
Ծանրամարտի աշխարհի առաջնություն. մրցահարթակ դուրս կգան Էմմա Պողոսյանն ու Վալերիկ Մովսիսյանը
07 Մայիս, 2026 10:42
Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունի
06 Մայիս, 2026 09:51