Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ապրիլի 26-ին՝ ժամը 11։16-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղամասար բնակավայրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Nissan մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհամերձ արգելապատնեշին։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին ցուցաբերել են առաջին օգնություն մինչ շտապօգնության մոտենալը, այնուհետև մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վարորդը հոսպիտալացվել է։
26 Ապրիլ, 2026 13:45
203
Շնորհակալ ենք, Փաշինյան ջան, պիտի մատաղ անենք քու ոտերի տակ․ Վարչապետը Գեղամասարում է
29 Ապրիլ, 2026 16:38
30 տարեկանում մահացել է Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի ղեկավարը
20 Հոկտեմբեր, 2025 23:56
Ադրբեջանցիների կողմից այս պահի դրությամբ տեղաշարժ չկա․ Գեղամասարի համայնքապետի օգնական
17 Հունիս, 2021 22:33