Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունն այս տարի ևս կազմակերպում է արդեն ավանդույթ դարձած «Երևանի քաղաքապետարանը երեխաների համար» խորագրով դպրոցական ավագանու նիստը:

Միջոցառման ձևաչափը նախատեսում է Երևան քաղաքի ավագանու նիստ: Ավագանու անդամներին ընտրելու նպատակով Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր դպրոցների 9-րդ դասարանի աշակերտներն իրենց դպրոցների մանկավարժական խորհուրդներին կարող են ներկայացնել քաղաքային խնդիրների վերաբերյալ համապատասխան զեկույցներ:

Բոլոր հավաքագրված զեկույցները կգնահատվեն աշխատանքային խմբի կողմից և առավելագույն միավոր հավաքած 64 աշխատանքները ներկայացրած աշակերտները հրավիրվելու են միջոցառմանը, իսկ մինչև 7 աշակերտ ներկայացնելու են իրենց զեկույցները:

Զեկույցների ընդունման վերջնաժամկետը մայիսի 15-ն է:

Երևանի քաղաքապետարան

340