ԱՄԷ-ի դուրս գալը ՕՊԵԿ-ից մեծ հարված է նավթային կարտելի և Սաուդյան Արաբիայի համար․ FT
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բրիտանական Financial Times թերթի տվյալներով՝ ԱՄԷ-ի դուրս գալը ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից զգալի հարված կլինի նավթային կարտելի և դրա փաստացի առաջնորդ Սաուդյան Արաբիայի համար։
Ինչպես նշվում է հոդվածում, որոշումը, որը հայտարարել է ՕՊԵԿ-ի երրորդ խոշորագույն նավթ արտադրողը, ընդգծում է նավթ արտահանող երկրների խմբի նկատմամբ նրա վաղեմի դժգոհությունը արտադրության քվոտաների, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի հետ շարունակվող լարվածության վերաբերյալ։
ԱՄԷ-ի էներգետիկայի նախարար Սուհեյլ Ալ Մազրուեյը հրատարակությանը հայտնել է, որ սա «ազգային որոշում է, որը հիմնված է երկրի երկարաժամկետ ռազմավարական և տնտեսական տեսլականի վրա»։
29 Ապրիլ, 2026 12:08
181