Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե Հաասը։

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից՝ նշելով, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 4-ին Երևանում՝ «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» թեմայով։

462