Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 10.3 կմ հատվածում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի անշարժ հենակետի (նախկին Աբովյանի «Գայի պոստ») դիմաց բախվել են շտապօգնության և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է «Հրազդան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում։

236