Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովից հետո գրառում է կատարել և ողջունել այս գործընթացը։

«ԵՄ-ն ու Հայաստանը երբեք ավելի մոտ չեն եղել։ Եվ այսօր մենք մեր գործընկերությունը տեղափոխում ենք բոլորովին նոր մակարդակ: Կեցցե՛ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը»,- գրել է նա X-Ի իր էջում։ 

Հատկանշական է, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահը գրառումը հայերեն է արել։ 

155