Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին երեքշաբթի օրը կմեկնի Պեկին՝ Մերձավոր Արևելքում լարվածության սրման ֆոնին Չինաստանի իշխանությունների հետ խորհրդակցություններ անցկացնելու համար՝ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։

«Այս այցի ընթացքում արտաքին գործերի նախարարը իր չինացի գործընկերոջ հետ կքննարկի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները»,- ասվում է հայտարարության մեջ։

184