Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եթե «Հայաստան» դաշինքը կամ մեկ այլ ուժ, որը կիսում է «Հայաստան» դաշինքի առաջարկները, գա իշխանության և անի այն, ինչ խոստանում է` լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը կմեծանա: ԱԺ նիստի ընթացքում ասել է Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին:
«Ըստ էության, ձեր կողմից վկայակոչված հայտարարությունները ամենապարզ տրամաբանության պայմաններում խոսում են խաղաղության ճարտարապետությունը քանդելու և կոնֆլիկտին վերադառնալու մասին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, այդ թվում նաև հարձակման սպառնալիքներով»,- նշել է նա՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հարցին, որում վերջինս ասել էր:
««Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հայտարարում են, որ Հայաստանը չպիտի սահմանափակվի իր 27,743 կմ քառակուսիով, նրանք հայտարարում են, որ սահմանազատման հիմքը Ադրբեջանի հետ չպիտի լինի Ալմա-Աթայի հռչակագիրը և պետք է լինեն այլ սկզբունքներ՝ մասնավորապես նրանցից մի քանիսը մատնանշում են էթնոգրաֆիական սկզբունքը, հարցս հետևյալն է, եթե տեսականորեն «Հայաստան» դաշինքը կամ մեկ այլ ուժ, որը կիսում է «Հայաստան» դաշինքի առաջարկները, գա իշխանության և անի այն, ինչ խոստանում է, արդյո՞ք լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը կմեծանա»: