ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տարածաշրջանում հաստատված խաղաղության պայմաններում Հարավային Կովկասի հանգուցային նշանակությանը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է «Հարավային Կովկասի ներուժի իրացում. տնտեսական նոր հորիզոններ» խորագրով պանելային քննարկմանը։
ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է տարածաշրջանում հաստատված խաղաղության պայմաններում Հարավային Կովկասի հանգուցային և աշխարհատնտեսական նշանակությանը, ենթակառուցվածքների և տարանցիկ հնարավորությունների զարգացմանը, ԹՐԻՓՓ նախագծի իրագործմանը։
ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդգծել է ստեղծված պայմաններում ՀՀ ներդրումային ներուժի իրացման, էներգետիկ, տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունները:

06 Մայիս, 2026 14:35
256
Վահան Կոստանյանը և Օդրա Պլեպիտեյն անդրադարձ են կատարել մայիսի 5-ին Երևանում կայացած Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներին
11 Մայիս, 2026 17:49
Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են կայացել
07 Մայիս, 2026 17:33
Այսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է, շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են Երևանից. Վահան Կոստանյան
04 Մայիս, 2026 12:18