Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կառավարության նիստում ներկայացվեց 2026 թվականի պետական բյուջեում վերաբաշխում իրականացնելու մասին որոշման նախագիծը, որով նախատեսվում է շուրջ 13 միլիարդ դրամ ուղղել ճանապարհաշինական ծրագրերին։ Նախագիծը կառավարության անդամներին ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նախատեսվող միջոցներով կիրականացվեն ընդհանուր շուրջ 58 կիլոմետր երկարությամբ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքներ՝ նպատակ ունենալով բարելավել հանրապետության ճանապարհային ենթակառուցվածքները, բարձրացնել երթևեկության անվտանգությունն ու ապահովել համայնքների միջև առավել հարմար և արդյունավետ կապը։

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց վերանորոգման ենթակա ճանապարհների ցանկը՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը քաղաքացիների առօրյա տեղաշարժի և տարածաշրջանային զարգացման տեսանկյունից։

158