Լատվիայի նախագահը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Լատվիայի նախագահին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Էդգարս Ռինկևիչսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:

Նշենք, որ Լատվիայի խորհրդարանը 2021 թվականի մայիսի 6-ին հատուկ հայտարարությամբ պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։

07 Մայիս, 2026 12:06
459
Լատվիան ամուր կանգնած է Ձեր կողքին և աջակցում է Հայաստանի և Եվրոպական Միության միջև ավելի սերտ հարաբերություններին․ Լատվիայի նախագահ
08 Հունիս, 2026 10:35
Լատվիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին
20 Մայիս, 2026 10:49
Մենք Հայաստանն ընկալում ենք շատ կարևոր գործընկեր Հարավային Կովկասում․ Լատվիայի նախագահ
07 Մայիս, 2026 14:20
Ղրղզստանի նախկին նախագահի որդին դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
08 Հոկտեմբեր, 2026 12:28
Վենսը դեռ չի որոշել՝ արդյոք 2028 թվականին կառաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում
07 Հոկտեմբեր, 2026 13:08
Վահագն Խաչատուրյանը և Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր
06 Հոկտեմբեր, 2026 17:41