Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հինգշաբթի Վատիկանում պետք է հանդիպի Հռոմի պապ Լևոն XIV-ին։ Հանդիպումը տեղի է ունենում այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Թրամփը քննադատել էր առաջին ամերիկացի պոնտիֆիկոսին Իրանի պատերազմի վերաբերյալ դիրքորոշման համար։

Փակ դռների հետևում կայանալիք հանդիպումը կլինի առաջինը գրեթե մեկ տարվա ընթացքում կաթոլիկ եկեղեցու առաջնորդի և Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի միջև։

Այն անցկացվում է Վաշինգտոնի և Սուրբ Աթոռի միջև լարված հարաբերությունների ֆոնին․ վերջին շաբաթներին նախագահական քննադատություններից և Չիկագոյում ծնված պապի կտրուկ արձագանքներից հետո հարաբերությունները հասել են ցածր մակարդակի։

Երբ երեքշաբթի լրագրողները հարցրել էին՝ արդյոք նա Վատիկան է մեկնում Պապի հետ հարաբերությունները հարթելու համար,  Ռուբիոն պատասխանել էր, որ այցը նախատեսված էր դեռ ավելի վաղ, և ակնհայտ է, որ այդ ընթացքում որոշ իրադարձություններ տեղի ունեցան։

187