Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Յունիբանկի աջակցությամբ Երևանում անցկացվեց FINTECH360 միջազգային համաժողովը, որը համախմբեց շուրջ 500 մասնակից ավելի քան 30 երկրներից՝ ներառյալ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Շվեյցարիան, Կիպրոսը, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Ռումինիան, ԱՄԷ-ն, Հնդկաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Մոլդովան, Ուզբեկստանը, Վրաստանը և այլն։

Համաժողովն անցկացվեց FINTECH360-ի գլխավոր գործընկեր՝ Յունիբանկի աջակցությամբ:

FINTECH360-ը միավորեց բանկային ոլորտի, վճարային համակարգերի, խոշոր ՏՏ ընկերությունների ղեկավարներին և ստարտափներին՝ քննարկելու ֆինանսական տեխնոլոգիաների զարգացման հիմնական միտումներն ու մարտահրավերները։

Բացման խոսքով հանդես եկան Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, MCC ICF վկայագրված քոուչ Սաբրինա Մոմինը և FinTech Armenia-ի հիմնադիր Ստեֆան Լուկասը։

4.jpg (392 KB)

FINTECH360 համաժողովը ևս մեկ անգամ հաստատեց իր կարևոր դերը՝ որպես միջազգային հարթակ ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակման և երկխոսության համար։

Համաժողովի օրակարգի հիմնական թեմաներն էին՝

հաճախորդի փորձը ֆինտեխում և տեխնոլոգիաների դերը որակյալ պրոդուկտ ստեղծելու գործում,
ֆինանսական ոլորտի թվայնացումը՝ բաց բանկինգ, բաց ֆինանսներ, կենսաչափական նույնականացում,
AI-գործակալների և բազմագործակալ համակարգերի կիրառումը ֆինանսական գործընթացների ավտոմատացման մեջ,
վճարային ոլորտի հիմնական միտումները, էլեկտրոնային առևտրի զարգացումը,
կրիպտոարժույթների և բլոկչեյնի ոլորտում անվտանգությունն ու AML կարգավորումը։

3.jpg (259 KB)

Այսօր ֆինանսական ոլորտը գտնվում է ոչ միայն թվայնացման փուլում, այլև խորը կառուցվածքային վերափոխման գործընթացում։ Փոխվում են ոչ միայն տեխնոլոգիաները, այլև ֆինանսների ամբողջ տրամաբանությունը», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։ Նրա խոսքով՝ տեխնոլոգիաներն արդեն սկսում են որոշել մրցունակությունը։ Արհեստական բանականությունն ու ավտոմատացումը այլևս միայն արդյունավետության հարց չեն, այլ բանկերի, վճարային համակարգերի և ամբողջ ֆինանսական ենթակառուցվածքի երկարաժամկետ զարգացման կարևորագույն գործոններ։

2.jpg (299 KB)5.jpg (4.93 MB)

Նշվեց նաև, որ Յունիբանկը առաջինն էր Հայաստանում, որ գործարկեց արհեստական բանականության վրա հիմնված վարկային սքորինգ անգրավ վարկերի համար, ինչը թույլ տվեց ավելի արագ և արդյունավետ մշակել մեծ թվով վարկային հայտեր։

Մեսրոպ Հակոբյանն ընդգծեց, որ FINTECH360-ի նման հարթակները ստեղծում են շուկայի մասնակիցների միջև երկխոսության միջավայր, ինչպես նաև հնարավորություն են տալիս զարգացնել գործընկերությունը, փոխանակվել փորձով և բացահայտել տարածաշրջանային աճի նոր ուղղություններ։

Հագեցած գործարար ծրագրից հետո FINTECH360-ի մասնակիցները մեկնեցին Գառնի և Գեղարդ, ինչպես նաև գինեգործարան, որտեղ կազմակերպվել էր հայկական գինիների համտես։

163