Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ամեն տարի միլիոնավոր թռչուններ անցնում են հազարավոր կիլոմետրեր՝ հաղթահարելով լեռներ, ծովեր և անապատներ։ Նրանց միգրացիան բնության ամենատպավորիչ երևույթներից է, բայց միևնույն ժամանակ՝ լի բազմաթիվ վտանգներով, այս մասին տեղեկացնում են Երևանի կենդանաբանական այգուց։
«2026 թվականի օրվա թեման է՝ «Յուրաքանչյուր թռչուն կարևոր է․ ձեր դիտարկումները նշանակություն ունեն», որը շեշտում է ցանկացած դիտարկման կարևոր դերը միգրացիոն թռչունների պահպանության գործում:
Թռչունների յուրաքանչյուր դիտարկում՝ լինի բնության գրկում, թե բնակավայրերի մոտ, կարող է դառնալ արժեքավոր տվյալ։ Դրանք օգնում են գիտնականներին հետևել միգրացիոն ուղիներին, պոպուլյացիաների փոփոխություններին, բնակավայրերի վիճակին և այն վտանգներին, որոնց թռչունները բախվում են իրենց երկար ճանապարհի ընթացքում
Միգրացիոն թռչունների պահպանությունը սահմաններ չի ճանաչում․ նրանց ուղիները կապում են երկրներ և մայրցամաքներ։ Այդ պատճառով յուրաքանչյուրիս ուշադրությունը, պատասխանատու վերաբերմունքն ու փոքր ներդրումը կարող են կարևոր լինել բնության պահպանության համար»,-ասված է հաղորդագրության մեջ