Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Netflix-ը հայտարարել է, որ իսպանական համաշխարհային ճանաչում ունեցած «La Casa de Papel»-ը պաշտոնապես վերադառնում է։
Թե ինչ ձևաչափով կվերսկսվի սերիալը, դեռևս անհայտ է, դերասանական կազմը ևս գաղտնի է պահվում։ Ընկերությունը թողարկել է տեսանյութ, որը ներառում է սերիալի նախորդ եթերաշրջաններից կադրեր։ Ստեղծողները չեն նշել՝ խոսքը շարունակության մասին է թե՞ նոր սփին-օֆֆի։
«La Casa de Papel»-ը հեռարձակվել է 2017-2021 թվականներին և պատմում է մի ավազակախմբի մասին․ նախագծում նկարահանվել են Ուրսուլա Կորբերոն, Ալվարո Մորտեն, Պեդրո Ալոնսոն և ուրիշներ։
2022 թվականին Netflix-ում դեբյուտ արեց սերիալի կորեական տարբերակը, իսկ 2023 թվականին՝ էկրան բարձացավ «Բեռլին» սփին-օֆֆը։ Այն մեծ հաջողություն ունեցավ և երկարաձգվեց երկրորդ եթերաշրջանով։