Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մեր կողմից իրականացվող Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում, տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ ևս մեկ կարևոր քայլ է արվել։
Այս մասին «X»-ում գրառում է կատարել հայ-թուրքական կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը։
«Մաղթում եմ, որ սա բարենպաստ լինի, առաջին հերթին, երկու երկրների ժողովուրդների, ինչպես նաև մեր տարածաշրջանի բոլոր գործարարների և ժողովուրդների համար»։
Ավելի վաղ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Թուրքիայում գործարկված նոր կարգավորման շնորհիվ հնարավոր է դարձել ուղիղ առևտուրը Հայաստանի և Թուրքիայի միջև՝ առանց վերաձևակերպումների։