Արցախում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տեղում մահացել է Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Մ. Բ.-ն: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Այսօր 17:23-ին ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել ճանապարհատրանսպորտային պատահարի մասին: 17:24-ին դեպքի վայր է մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Մ. Բ.-ն ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ 1993թ. ծնված Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի բնակիչ Թ.Ա.-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն»,- ասված է հրապարակման մեջ:

ԱԻՊԾ-ն զգուշացնում է՝ Արցախի ճանապարհներին ձյան և տեղ-տեղ մերկասառույցի առկայության պատճառով երթևեկելը դարձել է վտանգավոր. խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 

20 Հունվար, 2021 21:55
231
; ;