Պարեկները Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերել ու կանխել են ապօրինի արդյունահանում, կան ձերբակալվածներ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 19-ին՝ ժամը 14-ի սահմաններում, Կոտայքի մարզի պարեկները, Ջրաբեր գյուղի տարածքում ծառայելիս, նկատել են սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերությանը հատկացված տարածքից դուրս ավազահումքի արդյունահանման, տեղափոխման և վերամշակման դեպք։
ՆԳՆ-ից հայտնում են՝ ապօրինի հանքարդյունաբերությամբ զբաղվելու կասկածանքով ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին են տեղափոխվել բարձող տեխնիկայի ու բեռնատարների վարորդներ, աղացի աշխատակիցներ, նաև սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը։
Նախնական տվյալներով պետությանը պատճառվել է մեկ միլիոն դրամի վնաս։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին։
Հանգամանքները պարզվում են։
20 Մայիս, 2026 23:12
447
Երևանում ապօրինի ավտոտնակ և կրպակ են ապամոնտաժվել․ տեսանյութ
26 Օգոստոս, 2026 23:46
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11 Օգոստոս, 2026 19:46
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
24 Հուլիս, 2026 21:18
Ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը պատճառվել է 41 միլիոն դրամի վնաս․ տեսանյութ
22 Ապրիլ, 2025 18:41