Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի պահով ես հստակ ասել եմ, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համար Վրաստանը ունի շատ էական և առանցքային դեր, և մենք շատ անհանգստացած ենք այդ իրադրությամբ և կարծում ենք, որ դա պետք է լուծվի։

Այս մասին մամուլի ասուլիսում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ կապված վերջերս Վրաստանի վարչապետի արած հայտարարության հետ այն մասին, որ Եվրամիությանը չի հաջողվի Վրաստանին և Հայաստանին միմյանց հակադրել։

«Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները կապ չունեն մեր երկուսից բացի որևէ երրորդ կողմի հետ հարաբերություններում։ Բնականաբար, այդ հարաբերությունները ռազմավարական են, երկարաժամկետ են, պատմական են և շարունակելու են այդպես պատմական էլ մնալ, եղբայրական են։ Դա ուրիշ սցենար չի կարող լինել պարզապես»,- նշել է ՀՀ վարչապետը։

310