Նոր խաբեություններ՝ +63 և +212 կոդերով․ ԿԲ-ն զգուշացնում է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ վերջին շրջանում ակտիվացել են հեռախոսազանգերի միջոցով իրականացվող զեղծարարության դեպքերը, ինչպես նաև +63, +212 միջազգային հեռախոսային կոդերով ուղարկվող ֆիշինգային հաղորդագրությունները ինչպես SMS, այնպես էլ iMessage և RCS (ինտերնետի միջոցով աշխատող) համակարգերով։
«Զեղծարարները հաճախ ներկայանում են որպես հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցներ և քաղաքացիներին առաջարկում են կատարել որոշակի գործողություններ հեռախոսի կարգավորումներում՝ ինտերնետ կապը բարելավելու կամ 5G կապը ակտիվացնելու համար։
ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է.
- Ոչ մի հեռահաղորդակցման օպերատոր կամ բանկ երբեք չի պահանջում հեռախոսում կատարել նշված քայլերը
- Մի՛ տեղադրեք որևէ հավելված կամ ֆայլ՝ օգտվելով անհայտ անձանց ուղարկած հղումներից։
- Մի՛ կիսվեք ձեր հեռախոսի էկրանով, գաղտնաբառերով կամ հաստատման կոդերով։
- Մի՛ արձագանքեք անծանոթ միջազգային համարներից ստացված iMessage կամ RCS հաղորդագրություններին։
- Մի՛ անցեք նամակներում տեղադրված կասկածելի հղումներով
- Մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ բանկային քարտի վավերապայմաններ
- Արգելափակե՛ք (Block) և որպես սպամ (Report Junk/Spam) նշեք նմանատիպ նամակ ուղարկող հասցեները կամ հեռախոսահամարները»,- ասվում է հաղորդագրությունում:
25 Մայիս, 2026 20:24
203
Տարադրամի փոխարժեքը․ ԿԲ-ն հրապարկել է վերջին տվյալները
19 Հոկտեմբեր, 2021 22:19
Տարադրամի փոխարժեքը․ ԿԲ-ն հրապարկել է վերջին տվյալները
09 Սեպտեմբեր, 2021 22:50
Երբ որևէ անձի անունից զանգահարում կամ գրում են և տարբեր պատրվակներով պահանջում գումար փոխանցել, մի վստահեք. ՆԳՆ-ն զգուշացնում է
02 Դեկտեմբեր, 2025 18:09
Իսրայելը զգուշացնում է Բեյրութի ուղղությամբ նոր հարվածների մասին
27 Ապրիլ, 2025 22:57
Ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
27 Ապրիլ, 2025 21:27
Քոչարյանի արյունոտ էջի հետքերով. Արծրուն Մարգարյանի սպանությանը 27 տարի անց նոր ընթացք է տրվել
03 Հունիս, 2026 18:23
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը
03 Հունիս, 2026 00:30
«Իմ գույնը կարևոր է»․ Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը նշում է 35-ամյակը
02 Հունիս, 2026 16:27