Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մետրոյի շաբաթը թվերով՝

  1. Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։
    Շաբաթվա ուղևորահոսք․
  2. Մայիսի 25-ից մայիսի 31-ը մետրոպոլիտենը սպասարկել է 628 հազար 991 ուղևոր։
    Շարժակազմերի տվյալներ․
  3. Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 3016 շարժակազմ, որոնցից՝
  • 457՝ երեք վագոնանի,
  • 1535՝ երկու վագոնանի,
  • 1024՝ մեկ վագոնանի։
  1. Կատարողականը՝ 103․3 %
  2. Մաղթում ենք արագ, հարմարավետ և անխափան երթևեկություն։

Բոլորին՝ արդյունավետ և հագեցած աշխատանքային շաբաթ։

Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի օգոստոսի 1-ից շրջանառությունից դուրս են եկել մեկանգամյա օգտագործման թղթային QR կոդերը և հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել նորարար վճարման մի քանի տարբերակով.

  1. Տրանսպորտային քարտ,
  2. Անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերից, բացի ՎՏԲ-ից)
  3. Telcell Wallet բջջային հավելված,
  4. Կարող եք նաև Telcell տերմինալից գնել էլեկտրոնային QR ուղետոմս, որը կփոխանցվի Ձեր Telcell Wallet-ին։

Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել՝

  • Մետրոպոլիտենի կայարանների վճարահաշվարկային տերմինալներից,
  • Telcell սպասարկման կետերից,
  • Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝ transport.yerevan.am կայքում։

 

134