Վերաբացվել է դեպի «Ամբերդ» տանող ճանապարհը․ հնավայրը կրկին ընդունում է այցելուներին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են, որ երկարատև դադարից հետո դեպի «Ամբերդ» պատմամշակութային հնավայր տանող ճանապարհն արդեն անցանելի է:
Հունիսի 2-ից հնավայրը կրկին պատրաստ է ընդունել այցելուներին հետևյալ գրաֆիկով՝
- երեքշաբթի–կիրակի՝ 10։00–20։00
- երկուշաբթի՝ 10։00–19։00
Հայաստանի միջնադարյան ճարտարապետության բացառիկ նմուշներից մեկը՝ Ամբերդը, շարունակում է մնալ երկրի ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից՝ ամեն տարի հյուրընկալելով միջինը 25–30 հազար այցելուի։
01 Հունիս, 2026 16:29
138