Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանը պատրաստ է հնարավորինս խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում՝ տարանցիկ հաղորդակցությունների զարգացման գործում. լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղային գծի բացման արարողությունից հետո։

«Երբ խոսում ենք Վրաստանի՝ կապող դերի գործառույթի զարգացման մասին, Հայաստանին մեծ նշանակություն է տրվում, և մենք պատրաստ ենք հնարավորինս խորացնել համագործակցությունն ու գործընկերությունը մեր հայ բարեկամների հետ, այդ թվում՝ տարանցիկ գործառույթի զարգացման ուղղությամբ։ Մեր կողմից այս հարցում կլինի առավելագույն ակտիվություն»,- ասել է Կոբախիձեն։

Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծում Հայաստանի հնարավոր ներգրավման վերաբերյալ հարցին պատասխանելով՝ Վրաստանի վարչապետը նշել է, որ դա հնարավոր է։

403