Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ, որով սահմանվել են ուսուցիչների մասնագիտական զարգացման և գնահատման մի շարք կարգավորումներ։ Փոփոխությունների ընդունմամբ կապահովվի ուսուցիչների նպատակային, արդյունավետ և որակական զարգացման գործընթաց՝ ի նպաստ սովորողների կրթության որակի բարձրացման և հանրակրթության ոլորտի շարունակական զարգացման։

Որոշմամբ ներկայացվել է վերապատրաստման մանրամասն կառուցվածք՝ մոդուլներով, մակարդակներով և շրջափուլերով: Գործող կարգում առկա չեն ատեստավորման փուլերը և ժամկետները, հետևաբար առաջարկվել է սահմանել 1-5 տարվա շրջափուլեր՝ ըստ մակարդակների:

Սահմանվել է նաև, որ, եթե տվյալ մոդուլով վերապատրաստված ուսուցիչների առնվազն 30 տոկոսը չի ատեստավորվել, ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպությանը 3 տարով զրկում է այդ մոդուլի վերապատրաստումներ իրականացնելու իրավունքից: Այդ հանգամանքը կնպաստի վերապատրաստման որակի խթանմանը: Արդյունքում՝ կհստակեցվեն ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված վերապատրաստումների իրականացման մեխանիզմները։

70