Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Տեղի է ունեցել Պրոբացիայի և քրեակատարողական ոլորտներին առնչվող հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Հանձնաժողովի նախագահ, արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը հանձնաժողովի անդամներին է ներկայացրել Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ իրականացված վերջին ոլորտային բարեփոխումները՝ մասնավորապես անդրադառնալով պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կատարելագործմանը, ազատազրկված անձանց ուղեկցումների պատշաճ կազմակերպմանն ուղղված փոփոխություններին։

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները քննարկել են գործնականում առաջացող՝ օրենսդրական և այլ լուծումներ պահանջող մի շարք խնդիրներ, փոխանակվել մասնագիտական կարծիքներով և ընդգծել ոլորտում շարունակական բարեփոխումների իրականացման կարևորությունը:

 

82