Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մեր տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունեն։ Վրաստանը չի կարող միայնակ ապահովել դրանք, ուստի կարևոր է, որ տարածաշրջանի բոլոր երկրները հավատարիմ մնան այդ սկզբունքներին։
Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Շալվա Պապուաշվիլին։
Նա նաև հաջողություն է մաղթել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքական ուժին։
«Տարածաշրջանում առկա զարգացումները, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ընթացող գործընթացը, սահմանների բացման հեռանկարը և մեր երկու հարևան երկրների միջև շարունակվող երկխոսությունը մեծ նշանակություն ունեն մեզ համար»,- նշել է Պապուաշվիլին։
Նրա խոսքով՝ Փաշինյանի խոստումները միտված են Հայաստանում խաղաղության և կայունության ապահովմանը, ինչը, ի վերջո, կնշանակի խաղաղություն և կայունություն ամբողջ տարածաշրջանի համար։
«Սա իր հերթին կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների և ժողովուրդների բարեկեցությանը»,- ընդգծել է նա։