Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելը և Իրանը առնվազն մեկ շաբաթ չեն հարվածի միմյանց՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք շատ լավ զրույց ունեցանք Նեթանյահուի հետ։ Նրան հարվածեցին, և նա հակահարված տվեց։ Ես չեմ կարող նրան մեղադրել դրա համար։ Բայց հիմա նրանք դադարեցրել են։ Այնպես որ՝ նրանք միմյանց հանգիստ կթողնեն ևս մեկ շաբաթ կամ մոտավորապես այդքան»,- լրագրողներին ասել է նա։

Իր հերթին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը դադարեցրել է Իրանի դեմ հարվածները, բայց իրեն իրավունք է վերապահում պատասխանել Թեհրանի կողմից եկող ցանկացած հարձակման։

 

91