Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ագարակ» մաքսային անցման կետում, ԻԻՀ-ից մուտք գործած բեռնատարի մաքսային զննության արդյունքում, մաքսային ծառայողները  տրանսպորտային միջոցի վարորդի խցիկից հայտնաբերել են չհայտարարագրված բնական մազեր: Խցիկում առկա բարձերի միջից  հայտնաբերվել են 143 կապ բնական մազեր` 26 կգ. քաշով: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

Ոչ օրինական ճանապարհով բնական մազերի ներմուծման փորձը կանխվել է, իսկ հայտնաբերվածը` առգրավվել: ԻԻՀ քաղաքացու  նկատմամբ Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները կազմել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ համաձայն «Մաքսային կարգավորման մասին օրենքի» 316-րդ հոդվածի հատկանիշներով:

Նշենք, որ վերջին շրջանում նմանօրինակ դեպքերն աճել են: Տարեսկզբից մինչև  հունիս ամիսն ընկած հատվածում բացահայտվել է չհայտարարագրված և մաքսային հսկողությունից թաքցված բնական մազերի ներկրման 11 դեպք,  փորձ է արվել ՀՀ պետական սահամանով ներմուծել ընդհանուր 621 կապ` 135.7 կգ բնական մազեր: 

Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց կոչ է անում խստորեն պահպանել մաքսային օրենսդրության պահանջները, հայտարարագրել սահմանով տեղափոխվող բոլոր ապրանքները և զերծ մնալ մաքսային հսկողությունից ապրանքներ թաքցնելու կամ չհայտարարագրելու փորձերից։

178