Արարատի մարզում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, անհատ ձեռնարկատեր Ռուստամ Հովհաննիսյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում (Արարատի մարզ, քաղաք Արտաշատ, Մարքսի փողոց) իրականացված ստուգման ընթացքում պարզել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջները։
Մասնավորապես՝
- արտադրական շինության կառուցվածքը չի կանխարգելել կեղտի կուտակումը, արտադրվող սննդամթերքում մասնիկների թափվելու վտանգը, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումը,
- սանհանգույցի դռները բացվել են դեպի արտադրական շինություն,
- արտադրական տարածքում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր և պարագաներ,
- արտադրական շինության պատերի մակերևույթները չեն ունեցել հարթ մակերես, ծեփը որոշ հատվածներում թափված է եղել,
- առաստաղները ապահով չեն եղել, չեն պահվել նորոգ վիճակում։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը: Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար:
09 Հունիս, 2026 19:23
85