Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը հանդիպում է ունեցել համայնքի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են համայնքապետարանից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընթացիկ շինարարական աշխատանքների կազմակերպման, սահմանված ժամկետների պահպանման, ինչպես նաև իրականացվող ծրագրերի բարձր որակի ապահովմանն առնչվող մի շարք կարևոր հարցեր։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել աշխատանքների արդյունավետ համակարգմանը, շինարարական նորմերի պահպանմանը և ծրագրերի ժամանակին ու պատշաճ իրականացմանը։

Համայնքի ղեկավարը կարևորել է պատասխանատու համագործակցությունը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր ծրագիր պետք է իրականացվի բարձր որակով, սահմանված չափանիշներին համապատասխան և նախատեսված ժամկետներում։

Բարեկարգ, անվտանգ և զարգացող համայնք ունենալու համար շարունակական վերահսկողությունն ու արդյունավետ համագործակցությունը մնում են առաջնահերթ։

81