Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առիթով:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո վարչապետ,

Բելգիայի կառավարության անունից ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել Ձեզ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի և հայ ժողովրդի կողմից Ձեզ վստահության վերահաստատման առիթով։

Այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին հայ ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և ինստիտուտներին։ Ցանկանում եմ գովեստի խոսքեր հղել Հայաստանի քաղաքացիներին ժողովրդավարական գործընթացներին իրենց լայն մասնակցության և իրենց երկրի ապագայի նկատմամբ հավատի համար։ Նրանց ընտրությունը վերահաստատում է Հայաստանի ժողովրդավարական ուղին այն ժամանակ, երբ ժողովրդավարությունը, կայունությունը և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը ավելի կարևոր են, քան երբևէ։

Ես հատկապես ուրախ էի հանդիպել Ձեզ մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ Մեր շփումը հիանալի հնարավորություն ընձեռեց վերահաստատելու Բելգիայի և Հայաստանի միջև բարեկամությունը և մեր համատեղ հանձնառությունը խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը։ Ես նաև ջերմությամբ եմ հիշում Բելգիայի դեսպանատան մեր համատեղ բացումը Երևանում։

Դա մի կարևոր իրադարձություն է, որն արտացոլում է մեր երկկողմ հարաբերությունների խորացումը և Բելգիայի երկարաժամկետ հանձնառությունը Հայաստանի նկատմամբ։

Ակնկալում եմ շարունակել մեր համագործակցությունն առաջիկա տարիներին, մասնավորապես՝ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության աջակցության գործում։

Բելգիան շարունակում է հանձնառու մնալ Հայաստանի հետ իր գործընկերության ամրապնդմանը և մեր համագործակցության խորացմանը տարբեր ոլորտներում, ներառյալ քաղաքական երկխոսությունը, տնտեսական համագործակցությունը, նորարարությունը, կրթությունը և մարդկանց միջև փոխանակումները»։

129