Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում ձեռք բերված 45 տրոլեյբուսների համար նախատեսված 30% կանխավճարը վճարվել է դեռևս նախորդ տարի։

«Մնացած 70%-ը ֆինանսավորվել է 2026 թվականին։ Այս տրոլեյբուսներն արդեն շահագործվում են Երևանում, և քաղաքացիները օգտվում են դրանցից։ Ստացել ենք նաև բազմաթիվ դրական արձագանքներ, ինչը մեզ համար շատ կարևոր է։ Ուրախ ենք, որ տրոլեյբուսային ցանցի արդիականացման գործընթացը, կարելի է ասել, ամբողջությամբ ավարտին ենք հասցրել»,- նշել է քաղաքապետը։

Ավինյանի խոսքով՝ Երևանի հանրային տրանսպորտի պարկում այլևս չափազանց հին տրանսպորտային միջոցներ չկան։

«Մենք ամբողջությամբ փոխարինել ենք հին «Գազել» միկրոավտոբուսները, ձեռք ենք բերել 749 նոր ավտոբուս և 75 նորագույն տրոլեյբուս, որոնք փոխարինել են նախկին տրոլեյբուսային պարկը։ Այսօր Երևանում հին տրոլեյբուսներ այլևս չկան»,- ընդգծել է նա։

70