Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետը հայտարարել է, որ իշխանությունը բախվել է նոր մարտահրավերների, և առաջիկա քաղաքական օրակարգի կարևոր ուղղություններից մեկը պետք է լինի դրանց հակազդելը։

Վարչապետի խոսքով՝ անհրաժեշտ է ստեղծել երաշխիքներ, որպեսզի ընտրակաշառք բաժանող և այդ տրամաբանությամբ գործող քաղաքական ուժերը Հայաստանում որևէ քաղաքական ազդեցություն ունենալու հնարավորություն չունենան։

«Մենք պետք է հստակ արձանագրենք, որ խորհրդարանական ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ԱԺ-ում, կատարելապես ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր է, անգամ՝ չի կարելի ասել քաղաքական միավոր, և ՀՀ-ի լեգիտիմ իրավունքն է այդ պրոցեսներն ու շրջանակները զրկել հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից։ Հետևաբար, ՀՀ-ն պետք է ձեռնարկի միջոցներ»,- ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ մինչ օրս այս հարցերը չեն լուծվել, քանի որ «խաղաղության բացակայության միջավայրում նման հարցերի լուծումն էականորեն դժվարանում է»։

Ըստ նրա՝ «Եղել են իրավիճակներ, երբ մենք հասել ենք մի գծի, երբ հասկացել ենք, որ ազդեցության հետագա շարունակությունը կարող է բերել այնպիսի հակազդեցությունների, որոնք ընդհուպ գոյաբանական հետևանքներ կարող են ունենալ ՀՀ-ի համար՝ անվտանգության սրված սպառնալիքների տեսքով։ Այսօր այդ ռիսկերը հաղթահարված են»։

100