Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ազգային ժողովն ընդունեց առաջին ու երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկված մի շարք նախագծեր, այդ թվում՝ 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Վերջինս ընդունվեց 57 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:
Առաջին ընթերցմամբ ընդունվեց վարորդական իրավունքից զրկված անձանց՝ վարորդականը վերականգնելու կարգը փոխելու նախագիծը: Ըստ այդմ՝ առաջարկվում է, որ զրկման ժամանակահատվածն անցնելուց հետո անձը պետք է վճարի պետական տուրք 50 հազար դրամի չափով, այնուհետև պետք է սահմանվի 1 տարի փորձաշրջան, որի ժամանակ նրան կտրվի 6 բալային միավոր, որպեսզի անձը ցույց տա, որ վարքագիծը փոփոխվել է: Եթե փորձաշրջանի ընթացքում ամեն ինչ հարթ է անցնում, 13 բալի հնարավորությունը հաջորդ տարվա ընթացքում վերականգնվում է:
Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց օնլայն կազինոներում խաղալու սահմանափակումներ սահմանող նախաձեռնությունը, որի հեղինակն է պատգամավոր Հայկ Սարգսյանը: Առաջարկվում է արգելել խաղալ օնլայն կազինոներում բոլոր այն անձանց, որոնք աշխատում են պետական կառավարման համակարգում և աշխատավարձ են ստանում պետական կամ համայնքային բյուջեներից: Ներկայացված օրինագծերի փաթեթի նպատակն է պաշտպանել անձանց խաղային կախվածությունից: