Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Մեծ յոթնակի»(G7) երկրները կոչ են արել դիվերսիֆիկացնել էներգամատակարարման ուղիները և նվազեցնել Հորմուզի նեղուցից կախվածությունը։

Այս մասին ասվում է Ֆրանսիայում գագաթնաժողովի մասնակիցների կողմից աշխարհաքաղաքական հարցերի վերաբերյալ տարածված համատեղ հայտարարության մեջ։

«Մենք պարտավորվում ենք արագացնել էներգամատակարարման ուղիների դիվերսիֆիկացումը՝ Հորմուզի նեղուցի հետ կապված գլոբալ խոցելիությունը նվազեցնելու համար»,- նշվում է փաստաթղթում։

Նշվում է, որ ազատ անցման իրավունքը առանց սահմանափակումների կամ վճարների միջազգային առևտրի հիմքում է։ 

Նրանք աջակցում են ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված համաձայնագրերը և պատրաստ են նպաստել դրանց իրականացմանը։

91