Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Տեղեկացնում ենք, որ Հայէկոնոմբանկի Arca մագնիսական ժապավենով (առանց չիպ) քարտերը սպասարկվելու են մինչև 2026 թվականի հունիս ամիսը ներառյալ:
Վերոնշյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել Arca մագնիսական ժապավենով քարտերը վերաթողարկել չիպային քարտերով:
Անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ Հայէկոնոմբանկի ցանկացած մասնաճյուղ քարտի անվճար վերաթողարկման համար:
Չիպային քարտերի օգտագործման պայմանները նույնն են, ինչ մագնիսական ժապավենով քարտերի դեպքում: Չիպային քարտերով գործարքներն ավելի ապահով են և հնարավորություն են ընձեռում իրականացնել նաև անհպում գործարքներ:
17 Հունիս, 2026 17:39
192
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ և PROPARCO-ի համագործակցության շնորհիվ 10 մլն ԱՄՆ դոլար կուղղվի ՀՀ ՓՄՁ զարգացմանը
10 Հունվար, 2022 22:59
Այս պահին ARCA համակարգի աշխատանքը լիովին վերականգնված է
08 Ապրիլ, 2026 11:14
Հետվճար կստանան բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն ArCa քարտեր, նպատակ կա ծրագիրը գործարկել հունվարի 1-ից. Վահե Հովհաննիսյան
27 Հոկտեմբեր, 2025 14:15
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը
05 Օգոստոս, 2025 15:21