Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վաղ առավոտից Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները։ Ներգրավված են փրկարար ծառայության՝ 125, ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 17։05-ին, 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել և չէին հասել նախատեսված վայր։
Հունիսի 17-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա, հայտնաբերվել էր հունիսի 15-ից որոնվող 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։
18 Հունիս, 2026 10:22
152
Փամբակ գետում որոնողական աշխատանքները շարունակվում են․ ներգրավված են մեծ թվով փրկարարներ և ոստիկաններ
16 Հունիս, 2026 11:27
Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են
16 Հունիս, 2026 09:52
Ոստիկանությունը հրապարակել է ոստիկանին սպանած ու վիրավորած անձի նկարը. նրան որոնում են
08 Սեպտեմբեր, 2024 02:25