Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ավիացիոն ոլորտը շարունակում է զարգանալ։

FLYONE ARMENIA ավիաընկերությունը համալրել է իր ավիապարկը նոր Airbus A320 և Airbus A321 օդանավերով, ինչպես նաև պաշտոնապես բացել է «Սիլ Տեխնիքս» տեխնիկական սպասարկման կենտրոնը՝ Հայաստանում իր տեսակի մեջ առաջինը։

 Ավիապարկի ընդլայնումը և ենթակառուցվածքների զարգացումը կնպաստեն Հայաստանի միջազգային կապերի ամրապնդմանը, զբոսաշրջության զարգացմանը և երկրի՝ որպես տարածաշրջանային ավիացիոն կենտրոնի դիրքերի հզորացմանը։

Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

 

 

245