Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ընթացող Դևիսի գավաթի (աշխարհի թիմային գավաթ) խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթել է Ալբանիայի հավաքականին
Հայաստանի թիմի կազմում մենախաղում հաղթանակ են տարել Սամվել Աղայանն ու Դավիթ Պողոսյանը, իսկ զուգախաղում առավելության են հասել Միքայել Ավանեսյանն ու Ավետիք Ղազարյանը։
Այսպիսով, մեր թիմն ապահովել է 2֊րդ տեղն ու նվաճեց 3֊րդ ենթախմբի ուղեգիր։ Հունիսի 20֊ին կայանալիք վերջին տուրում Հայաստանի թիմը կմրցի առաջատար Մալթայի հավաքականի հետ։
Հիշեցնենք, որ նախորդ տուրերում ՀՀ ընտրանին պարտության էր մատնել Անդորրայի (3:0), Սան Մարինոյի (2:1) և Իսլանդիայի (2։1) հավաքականներին
19 Հունիս, 2026 22:42
185