Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 22-ին բաժին է ներկայացել 29-ամյա Արամայիս Պ.-ն, որը հունվարի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (Շորթումը) 2-րդ մասի մեղադրանքով: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

 

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

2911