Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նիգերի մայրաքաղաք Նիամեում գրոհայինները հարձակվել են Դիորի Համանի միջազգային օդանավակայանի վրա, որը երկրի խոշորագույն օդանավակայանն է և կարևոր ռազմական օբյեկտ:

Պաշտպանության նախարարության տվյալով՝ հարձակման հետևանքով զոհվել է 35 մարդ, այդ թվում՝ 11 զինծառայող, 2 խաղաղ բնակիչ և 22 գրոհային: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Ալ-Քաիդայի հետ կապված Jama’a Nusrat ul-Islam wa al-Muslimin խմբավորումը։

Գործողության ընթացքում ուժայինները ձերբակալել են նաև մոտ 20 կասկածյալի և առգրավել զենքի խոշոր զինանոց:

73