Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են՝ «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման» (CAFSEP) ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ, հունիսի 18-19-ը աշխատանքային այցեր են իրականացվել ՀՀ Շիրակի և Տավուշի մարզերի ընտրված բնակավայրեր, որտեղ ծրագրի շահառու տնային տնտեսություններին նախատեսվում է տրամադրել օժանդակության փաթեթներ, այդ թվում՝ տնկիներ։

 

 

Իրականացվել են այցեր մարզերի գյուղատնտեսական լոգիստիկ հանգույցների հնարավոր տեղանքներ՝ դրանց համապատասխանությունը Ծրագրի նպատակներին նախնական գնահատելու նպատակով։

 

Ուսումնասիրվել են դրանց հասանելիությունը, ենթակառուցվածքային պայմանները, գյուղատնտեսական արժեշղթաների և շուկաների հետ կապը, ինչպես նաև նախնական դիտարկվել են բնապահպանական և սոցիալական գործոնները։

 

 

Ծրագրի ակնկալվող արդյունքներից են գյուղատնտեսական արժեշղթաների զարգացման խթանումը, հետբերքահավաքային կորուստների նվազեցումը, շուկաների հասանելիության բարելավումը, ինչպես նաև համայնքների կլիմայական և տնտեսական դիմակայունության ամրապնդումը։

140