Մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում ՏԱՑ հավելաճը կազմել է 11.7 տոկոս
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2026 թ. մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 11.7%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 9.9%: Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերը փոփոխվել են հետևյալ կերպ.
- շինարարություն՝ 27.1% աճ,
- ծառայություններ՝ 14․7% աճ,
- արդյունաբերություն՝ 9․5% աճ
- առևտրի շրջանառությունը մնացել է անփոփոխ։
2026 թ. մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 5․3 %-ով. արտահանումը նվազել է 11․5 %-ով, իսկ ներմուծումը՝ 1․6 %-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 4.2%:
25 Հունիս, 2026 13:49
141
Մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 6.6%
27 Ապրիլ, 2026 15:34
Հայաստանում ՏԱՑ-ը հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.1 տոկոսով
27 Ապրիլ, 2026 14:08
Անցած տարվա ծնունդի նվերն է հեռուստացույցը, որը չէի կարողացել տալ. Գոհար Ղումաշյան. տեսանյութ
21 Ապրիլ, 2026 21:30