Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է հուշանվերային արտադրանքի իրացման գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով «Մշակույթի զարգացման» հիմնադրամին հատկացնել 22680 հազար դրամ։ Որոշման իրականացումը հնարավորություն կտա յուրաքանչյուր թանգարանի բարձրացնել մրցունակությունը՝ համադրելով միջազգային լավագույն փորձի հետ, ինչպես նաև կխթանի մշակութային տուրիզմի և հանրային հետաքրքրության աճը։
Հուշանվերների ձեռքբերումը կապահովի Թանգարանների պատշաճ ներկայացումն ու արդյունավետ իրացումը, ինչպես նաև հուշանվերների ամբողջական և միասնական շարքի ձևավորումը կդառնա լրացուցիչ և կայուն եկամտի աղբյուր՝ նպաստելով դրանց ֆինանսական ինքնուրույնության բարձրացմանը: Հիմնավորման համաձայն՝ հուշանվերների փաթեթում նախատեսված է 10 անուն հուշանվերների (ապրանքատեսակի) ձեռքբերում՝ բաժակ, մագնիս, գրիչ, կախազարդ, պայուսակ, էջանշան, նոթատետր, մատիտ, բաժակի տակդիր, մոմակալ։
Հուշանվերների ընտրությունը պայմանավորված է տեղացի և օտարերկրյա այցելուների շրջանում պահանջվածությամբ, ինչպես նաև թանգարանային բովանդակության և մշակութային խորհրդանիշների ներկայացման արդյունավետ հնարավորությամբ։