Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Աբովյան քաղաքում մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն և խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Տեղեկությունն Araratnews-ին փոխանցեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Հիշեցնենք՝ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ երեկ Աբովյանի բանուկ հատվածներից մեկում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել։

ՆԳՆ-ից հայտնել էին, որ տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո ոստիկանությունը ձեռնարկել է համապատասխան գործողություններ․ կանխվել են հետագա զարգացումները, և այս պահին ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 

86