Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում հյուրընկալել է Վուդրո Վիլսոնի անվան գիտնականների միջազգային կենտրոնի նախագահ և գործադիր տնօրեն Նատաշա Ջակոմեին և կենտրոնի ավագ գիտաշխատող Ֆիլիպ Ռիքերին։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ուղեղային կենտրոնի հետ համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարները՝ նպատակ ունենալով բարձրացնել իրազեկվածությունը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության , ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման օրակարգի վերաբերյալ։

Կողմերը պայմանավորվել են առաջիկայում կազմակերպել համատեղ փորձագիտական քննարկումներ, որոնք կնպաստեն երկկողմ համագործակցության առավել խորացմանը։

134