Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16:45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչությունում ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի Բաղրամյան բնակավայրի Բաղրամյան փողոցում պահեստ է այրվում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն ժամանել են Արմավիրի մարզային փրկարարական վարչությունից 4 մարտական հաշվարկ՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է և մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են տեղի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը։ Այրվել է մոտ 150 քմ ծածկի տակ եղած 200 խորանարդ մետր ներքնակի հումք։