Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շեյբանին պատրաստակամություն է հայտնել հանդիպելու շիական «Հըզբոլլահ» կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Նա այս հայտարարությունն արել է լրագրողներին Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիի հետ Բեյրութում կայացած բանակցություններից հետո։

«Զրույցը հաջող էր և օգտակար Սիրիայի և Լիբանանի միջև կապերի ամրապնդման համար»,- նշել է Սիրիայի արտաքին գործերի նախարարը։

«Մենք չենք քննարկել «Հըզբոլլահ»-ի հարցը, և այս այցի ընթացքում նրա ներկայացուցիչների հետ հանդիպումներ չեն նախատեսվում, բայց մենք հայտարարում ենք նման շփումների մեր պատրաստակամության մասին, եթե դա բոլորի համար օգտակար լինի»։

78